Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    29.03.2013| 16:36
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:
  • Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    26.03.2013| 13:10
    «Վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ». այս ասացվածքը կիրառական է նաև գործադիրի համար։ Կարելի է ասել` «վատն է այն կառավարությունը, որը հեռանկարային ծրագրեր չի դնում իր առջև»։ Այս առումով մեր հայրենի կառավարությունը, կարծես, փորձում է «գեներալական» քայլեր կատարել իր ծրագրերում. մշակվել է «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որը գործադիրը մտադիր է դնել հանրային քննարկման։
  • «Դեմքով» դեպի գյուղը

    «Դեմքով» դեպի գյուղը

    22.03.2013| 12:48
    Ավելի հաճախ գնդակոծվող սահմանամերձ մարզերի բնակիչների խնդիրներին կառավարությունը որոշեց «դեմքով» շրջվել։ Գործադիրը հաստատեց աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է խիստ սահմանամերձ մարզերի բնակիչներին ազատել հողի հարկից, նաև հողի, ջրի հարկը կրճատել 50 %-ով։
  • «Շուտով»

    «Շուտով»

    22.03.2013| 12:45
    «Շուտով»։- Եղավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ գերկարճ պատասխանը, երբ նրանից հարցրինք` ե՞րբ կավարտվեն գազի սակագնի շուրջ ընթացող բանակցությունները։ Մինչ կողմերը բանակցում են, «ՀայՌուսգազարդին» մոտ կանգնած մեր աղբյուրը կանխատեսում է գազի սակագնի 20 % բարձրացում։
  • «Եկեք ոչ թե հայտարարությունները  մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք  և սթափ մոտենանք խնդրին»

    «Եկեք ոչ թե հայտարարությունները մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք և սթափ մոտենանք խնդրին»

    22.03.2013| 12:41
    Որքան էլ բարեփոխումներ են իրականացվում տնտեսական ոլորտում, միևնույն է, դրական դինամիկան շոշափելի չէ։ Թեև, վիճակագրությունը փաստում է, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ (գլոբալ ճգնաժամից հետո) լուրջ առաջընթաց է արձանագրվել տնտեսության մեջ` 7% աճ։ Ի՞նչ է մտածում տնտեսական իրավիճակի վերաբերյալ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար, այժմ պատգամավոր ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ։
  • Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    18.03.2013| 21:11
    Կառավարությունը մտադիր է շատ արագ կերպով ԱԺ-ում հաստատել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագիծը, ինչը, բնական է, քանի որ, ըստ գործադրի, այն նպատակ ունի խթանելու արտահանման գործընթացը։ Հանուն ճշմարտության նկատենք, որ օրինագիծը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետաքրքրական է, որ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում ևս հնարավոր խնդիրներ կանխատեսում են, և պատահական չէր, որ օրինագիծը հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկման առիթ դարձավ։
  • ՀԲ-ի ասածը նորությո՞ւն էր

    ՀԲ-ի ասածը նորությո՞ւն էր

    14.03.2013| 17:40
    Եթե չլիներ ՀԲ-ի ուսումնասիրությունների հիման վրա կատարված հաշվետվությունը, ՀՀ կառավարությունը երևի թե այդպես էլ չիմանար, թե իրականում ի՞նչ խնդիր կա բանկերի և տնտեսության փոխհարաբերություններում։ «Վարկային ռեսուրսների հասանելիությունը Հայաստանում ցածր է, որն էլ հանդիսանում է բիզնեսի խոչընդոտման հիմնական պատճառներից մեկը»,- ասված է ՀԲ-ի վերլուծությունում։
  • ՈՒսանողը` վարկի տոկոսադրույքների տակ

    ՈՒսանողը` վարկի տոկոսադրույքների տակ

    14.03.2013| 16:43
    Կառավարությունն իրականություն է դարձնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը։ Կառավարության մարտի 14-ի նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «ՈՒսանողական մատչելի վարկերի մասին» օրինագիծը։ «Վարկը կտրամադրվի 10 տարով 12 % տոկոսադրույքով։ Յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող գումարը կկազմի 450 հազար դրամ»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը։ Ի դեպ, կառավարությունը որոշել է վարկի տոկոսադրույքների լուծը թեթևացնել ուսանողների համար. միջին առաջադիմությամբ ուսանողի համար վարկի 2 %-ը, իսկ գերազանց առաջադիմությամբ ուսանողի համար` 3 %-ը կսուբսիդավորի կառավարությունը պահուստային ֆոնդից։ Այդ նպատակով որոշվել է հատկացնել 21 մլն դրամ։
  • Գազի սակագի՞նն է մեղավոր, թե՞ ընտրությունները

    Գազի սակագի՞նն է մեղավոր, թե՞ ընտրությունները

    14.03.2013| 16:26
    Թռչնաբուծական ֆաբրիկաներն առաջ ընկան տնտեսական մրցակցության հանձնաժողովի հայտարարությունից։ Մի շաբաթ առաջ տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ իրենք վերահսկելու են ձվի շուկան և թույլ չեն տալու Զատկի տոնին ընդառաջ ձվի գնի բարձրացում։ Բայց, արի ու տես, որ ձուն «ճարպիկ» գտնվեց` նրա գինը բարձրացել էր հայտարարությունից դեռևս երկու շաբաթ առաջ։ Այսինքն, շուրջ երեք շաբաթ է` շուկայից վերացել է 55-դրամանոց ձուն, իսկ 45-դրամանոցի մասին խոսելն արդեն ավելորդ է։ Այս պահին ձուն արժե 60-65 դրամ։
  • Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել

    Կիբերհանցագործություններն ահաբեկչությունից վտանգավոր են դարձել

    13.03.2013| 11:43
    ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը կարծում է, որ կիբերհարձակումներն ու համակարգչահենությունը ներկայում ավելի վտանգավոր են, քան ահաբեկչությունը։